Հուլիսի 5-ին՝ ժամը 16։08-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բեռնատար մեքենան ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս է եկել, ընդունել մկրատաձև դիրք, ինչի հետևանքով ճանապարը դարձել է միակողմանի երթևեկելի։
Հատուկ տեխնիկայի միջոցով և փրկարարների օգնությամբ (քարշակմամբ) բեռնատարը դուրս է բերվել երթևեկելի հատված։
Երթևեկությունը երկկողմանի բացվել է՝ մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա շարունակել է ընթացքը։


Բաց մի թողեք
Վրաերթ Գեղարքունիքում, վարորդն օգնել է երեխային տեղափոխել ԲԿ
Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում, Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա պայմանագրային զինծառայողի. Լուսանկար
Թևոսյան փողոցում բախվել են «BMW» և «Mitsubishi», վնասվել են «KIA», «FIAT» և «Москвич», տուժածներ կան․ Լուսանկար