05/07/2026

EU – Armenia

Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են. Լուսանկար

Իրանում շարունակվում են փետրվարին սպանված երկրի գերագույն և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության և հրաժեշտի արարողությունները:

Միլիոնավոր իրանցիներ հավաքվել են Թեհրանի գլխավոր մզկիթում՝ Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի դագաղների առջև զանգվածային աղոթքի համար:

Վաղ առավոտից Թեհրանի ամենամեծ կրոնական համալիրում՝ Իմամ Խոմեյնիի մոսալլահում, սգո հագուստով ուխտավորների շարքեր են ձևավորվել, որոնք կրում են իրանական դրոշներ, Խամենեիի դիմանկարները և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից վրեժխնդրության կոչ անող պաստառներ։

Դագաղների առջև ժողովական աղոթք է կարդացվել Իրանի առաջնորդի և նրա ընտանիքի, այդ թվում՝ նրա մեկամյա թոռնուհու հոգիների հանգստության համար։

Իրանի պետական ռադիոն և հեռուստատեսությունը կադրերը հեռարձակել են ուղղաթիռից, որը տեսանելի է եղել արարողության բոլոր մասնակիցների համար:

Ալի Խամենեիի երեք որդիները՝ Մոստաֆան, Մասուդը և Մեյսամը մասնակցել են հոր հրաժեշտի սգո արարողություններին: Սպանված առաջնորդի մյուս որդին, որը նաև իրավահաջորդն է՝ 56-ամյա Մոջթաբա Խամենեին, ներկա չի եղել: