Վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը։
Այս մասին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նախնական տեղեկություններով` խուզարկություններ են անցկացվում նաև Օլիմպիական կոմիտեի բազայում։
Այս պահին լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում, հայտնել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ: Կոմիտեն ավելի ուշ հանդես կգա պաշտոնակյան հաղորդագրությամբ:
Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է կատարվում ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ, փաստաբանների չեն կարողանում ներս մտնել։
***
Գագիկ Ծառուկյանի տան մոտ ենք գտնվում, այս պահի դրությամբ ինչ-որ խուզարկություն է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են, տունը շրջապատված է։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտարարել է ԲՀԿ անդամ Արման Աբովյանը։
«Այս պահին գործողություններ են ընթանում, չգիտենք առայժմ այս պահի դրությամբ ինչ է, բայց գիտենք, որ ըստ էության տունը շրջապատված է և տան ներսը ինչ-որ գործողություններ են կատարում, առայժմ այսքանը»,– նշել է նա։
Նախնական տեղեկություններով միաժամանակ խուզարկություն է կատարվում նաեւ «Մուլտի Գրուպ» ընկերության մի քանի ձեռնարկություններում, նաև Օլիմպիական կոմիտեի բազայում։

Բաց մի թողեք
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է
Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքը
Արտակարգ դեպք` Սպիտակում. վիրավորվել են նախկին ղեկավարը, հայրն ու մայրը