ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի և Իրանի դեմ ամերիկյան ռազմական գործողությունները անհավանական հաջողություններ են ունեցել։
«Մենք հսկայական հաջողություններ ենք ունեցել Վենեսուելայում, ինչպես նաև՝ Իրանում, որտեղ մենք ամբողջությամբ ոչնչացրել ենք իրանական բանակը», – ասել է նա Վաշինգտոնում ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված ելույթի ժամանակ։
Թրամփը նաև կրկնել է, որ իր ջանքերի շնորհիվ ԱՄՆ-ն վերականգնել է իր առաջատար դիրքը տիեզերքի յուրացման ոլորտում։
«Մենք շատ ավելի առաջ ենք Չինաստանից և Ռուսաստանից, որտեղ նախկինում զիջում էինք նրանց», – ասել է ԱՄՆ նախագահը։

Բաց մի թողեք
Ուկրաինան հարվածել է Օրենբուրգի «Օզոն»-ի պահեստներին․ 300 աշխատակից տարհանվել է
Վրաստանում ոստիկանության լիազորությունները միգրացիոն վերահսկողության ոլորտում ընդլայնվել են
Գերմանիայի ԱԳ նախարարը Կիևում հայտարարել է Ուկրաինային 60 միլիոն եվրոյի օգնության մասին. Լուսանկար