Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետը Եկատերինբուրգում կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։
Նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։

Բաց մի թողեք
Գորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում
Կարգապահական տույժի է ենթարկվել 3 դատախազ
ՍԴ նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին