Այս շաբաթ Պետդուման կքննարկի օրինագիծ, որը ընդլայնում է միգրանտների արտաքսման հիմնավորումների ցանկը՝ 22 վարչական իրավախախտումից մինչև 45: Այս մասին հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Ի սկզբանե նախատեսվում էր ցանկը ընդլայնել մինչև 43 կետ։ Սակայն, ի վերջո, առաջարկվել է ներառել նաև ցանկացած հիմքով խտրականությունը (սեռական, ռասայական, մաշկի գույնի, ազգության, լեզվի, տարիքի, կրոնական պատկանելության և այլն) և պետական սահմանին զինծառայողին ուղղված պահանջներին չհետևելը։
«Սա կնպաստի մեր երկրում հասարակական անվտանգության բարձրացմանը և միգրացիոն ոլորտում կարգուկանոնի հաստատմանը»,- նշել է Վյաչեսլավ Վոլոդինը։ Բացի դրանից, Պետդուման այս շաբաթ կքննարկի աշխատանքային միգրացիայի ոլորտում նախաձեռնությունները, հավելել է նա։

Բաց մի թողեք
Եթե չգիտես՝ ով ես եղել, հեշտ կհամակերպվես նրա հետ, թե ով ես դարձել
Ինչ է ասել Ղալիբաֆը Միրզոյանին, որի մասին հայկական իշխանությունները լռում են
Թոշակառուներին առաջարկվում է հարազատներին մեռնելուց հետո շատ նեղություն չտան․ ինչի հաշվին