Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կազմակերպվել է Ռազմական արդյունաբերության խորհրդաժողով, որին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա խոսել է ուկրաինական ԱԹՍ-երի և հրթիռների միջոցով Ռուսաստանին «ռազմավարական թիկունքից զրկելու» մասին։ Զելենսկին պաշտոնապես հրապարակայնացրել է, որ հուլիսի 6-ին ուկրաինական ուժերը Օմսկում նավթավերամշակման գործարան են խոցել։
Ուկրաինայի նախագահը երախտագիտություն է հայտնել այն երկրների առաջնորդներին, որ «Ուկրաինայի հետ պաշտպանական բնագավառում համագործակցում» են։ Նա նշել է Եվրամիությանը, Թուրքիային, ՆԱՏՕ-ի անդամներին, ինչպես նաև «Ադրբեջանին և Պարսից ծոցի երկրներին», որ ուկրաինական կողմի «ուժեղ գործընկերներն» են։ Զելենսկին հույս է հայտնել, որ այդ համագործակցությունը «սպառնալիքներից հուսալի պաշտպանություն կապահովի»։
Ուկրաինայի հետ Ադրբեջանի ռազմա-տեխնիկական համագործակցության մասին տեղեկություններ շրջանառվել են բազմիցս։ Ավելի առարկայական քննարկումներ մամուլում ծավալվել են անցած ապրիլին Զելենսկու Ադրբեջան այցից հետո։
Բայց մի բան է «ենթադրությունը» կամ «վստահելի աղբյուրից ունեցած տեղեկությունը», բոլորովին այլ, երբ այդ մասին միջազգային հեղինակավոր հարթակից հայտարարում է կողմերից մեկի առաջնորդը։
Կասկածից դուրս է, որ Զելենսկու հայտարարությունը համաձայնեցված է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի նախագահի հետ։ Հակառակ դեպքում Բաքվի իշխանական լրատվամիջոցները այն բառացի չէին մեջբերի։
Ստացվում է, որ Թուրքիան Ուկրաինայի նախագահին հարթակ է տրամադրել, որպեսզի վերջինս միջազգայնորեն հանրայնացնի, որ Ադրբեջանը ռուս-ուկրաինական պատերազմում Ուկրաինային աջակցող կողմ է։
Բոլորի հիշողության մեջ թարմ է Եվրոպական համայնքի երևանյան գագաթաժողովին Զելենսկու մասնակցության շուրջ Ռուսաստանի ԱԳՆ-ի արձագանքը։ Մոսկվան Երեւանին մեղադրել է Զելենսկուն «Ռուսաստանի դեմ սպառնալիքների հարթակ տրամադրելու» մեջ։
Զելենսկին Անկարայում բացահայտել է, որ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Ադրբեջանը ռազմական արդյունաբերության ոլորտում Ուկրաինայի դաշնակիցն է։
Այդ առթիվ, երևում է, Մոսկվան ասելիք չունի։

Բաց մի թողեք
Մարզիկներին մի 5 րոպե ժամանակ են տվել՝ անձնական իրերը հավաքելու, հեռանալու համար
Ամեն դեպքում չէր կարելի զբոսաշրջիկների հետ նման կերպ վարվել
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին