08/07/2026

EU – Armenia

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած. Լուսանկար

Հուլիսի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել են «Ֆորդ» և Hyunadi Sonata մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս բախվել է երկաթե արգելապատնեշներին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի, որին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Մինչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։