Շիրազում հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է Իրանի բարձրաստիճան զինվորական։
Իրանի ընդդիմադիր ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հարձակման թիրախը Շիրազում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Բասիջ» ստորաբաժանման հրամանատար, բրիգադի գեներալ Իբրահիմ Մերտազվայի Նասբն էր։
Ռազմական օբյեկտի վրա արձակվել են երկու շարք հրթիռներ։ Առաջին հարվածը՝ չորս հրթիռով, տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 18:55-ին։ Տասը րոպե անց հաջորդել է երկրորդ հարձակումը՝ ևս երեք հրթիռով։ Գեներալի վնասվածքները մահացու են եղել։
ԻՀՊԿ հրամանատարի սպանության համար դեռևս ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել։
Անցած գիշեր մի քանի պայթյուններ են որոտացել Իրանի Քոնարաք, Բուշեհր և Չողադաք քաղաքներում, այս մասին էլ հաղորդում է «Մեհր» լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ վերջին 2-3 օրերին ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի դեմ ռազմական գործողությունները, ինչին Թեհրանը պատասխանում է տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանների հրթիռակոծությամբ։
ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հետագա բանակցությունների իմաստ չի տեսնում, և որ հրադադարի համաձայնությունն այլևս ուժի մեջ չէ։ Ամերիկյան կողմի պնդմամբ՝ իրանցիները հարվածել են Հորմուզով անցնող տանկերներին, ինչը դարձել է նոր հարվածաշարի մեկնարկի առիթ։ Թեհրանն, ընդհակառակը, մեղադրում է Վաշինգտոնին՝ համաձայնագիրը խախտելու և նոր ագրեսիա սադրելու մեջ։


Բաց մի թողեք
ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե
Կիևը շարունակում է խոցել ՌԴ նավթավերամշակման գործարանները և ոչ միայն
Իրանը մահափո՞րձ է ծրագրում Թրամփի դեմ․ գաղտնի տվյալներ