ԱՄՆ-ի կողմից Իրանի հարավում աղազրկման կայանների վրա հարվածի հետևանքով 10,000 մարդ մնացել է առանց ջրի, հայտնել է, Իրանի Կարմիր մահիկը։
«Բոնջի քաղաքի (Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Ջասկ շրջանում) աղազրկման և էլեկտրակայանները հրթիռների թիրախ են դարձել։ 10,000 բնակչություն ունեցող քսան գյուղ մնացել է առանց ջրի», – ասվում է հայտարարության մեջ։
ԱՄՆ զինված ուժերը հուլիսի 8-ից ի վեր մի քանի հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ սա Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների պատասխանն է։ Իրանի զինված ուժերը պատասխանել են Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում տեղակայված ամերիկյան բազաների վրա հարվածներով։


Բաց մի թողեք
Վթար՝ Սարավանում, արգելապատնեշը մխրճվել է մեքենայի մեջ, վարորդի դուստրը վիրավորվել է․ Լուսանկար
Վթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը. Լուսանկար
Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. Լուսանկար