Այսօր՝ հուլիսի 24-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևանա լճի «Կոկոբելո» հանգստյան գոտու տարածքում դի կա։
Նշված հանգստյան գոտու բացօթյա տարածքում՝ վրանի մեջ, հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 31-ամյա Ռազմիկ Գ.-ի դին։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում սպանության (հանկարծամահության) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։


Բաց մի թողեք
Խոշոր վթար՝ Երևանում, 33-ամյա վարորդը «Opel»-ով մխրճվել է «CPS» բենզալցակայանի մեջ․ Լուսանկար
Երևանի Շինարարների փողոցն այս պահին՝ ամեն բան քանդվել է. Լուսանկարներ
Ողբերգական դեպք՝ Երևանում, ջրատար խողովակում հայտնաբերվել է տղամարդու մարմին. Լուսանկար