Ազգային ժողովի նախագահի պաշտոնի միակ թեկնածու Ռուբեն Ռուբինյանն արդեն սկսել է ձևավորել իր ապագա աշխատակազմը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռուբինյանի լրատվական և հանրային կապերի գծով պատասխանատու է նշանակվելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի անդամ Էլինա Իշխանյանը։
Մեր տեղեկություններով՝ Իշխանյանը երկար ժամանակ ակտիվ ներգրավված է եղել ՔՊ-ի գործունեության մեջ, մասնակցել է կուսակցության նախընտրական քարոզարշավներին և համարվել է երիտասարդ ակտիվիստներից մեկը։ Նա նախկինում աշխատել է նաև ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի օգնական։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ Ռուբինյանի թիմում հենց Էլինա Իշխանյանին է վստահվելու Ազգային ժողովի նախագահի տեղեկատվական քաղաքականության համակարգումը, լրատվամիջոցների հետ աշխատանքը և հանրային հաղորդակցության կազմակերպումը։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, առաջնորդվելով «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 136-րդ հոդվածի պահանջներով, Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։
Ռուբեն Ռուբինյանը քիչ առաջ սրտիկ ցույց տվեց օթյակից աշխատող լրագրողներին։


Բաց մի թողեք
Ինչո՞ւ էր Փաշինյանը վախենում, որ Մոսկվան ցուցում կտա՝ իրեն կալանավորելու
Բարձրաստիճան զինվորականներին Պապիկյանը դիրքեր է գործուղել
Արաբկիրի թաղապետն ու ստվերային թաղապետը․ Լուսանկար