9-րդ գումարման Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքը՝ մեկնարկելով երկրորդ օրվա նիստը:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, առաջնորդվելով «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 136-րդ հոդվածի պահանջներով, Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։
Նիստի ընթացքում պատգամավորները շարունակում են քննարկումը՝ հանդես գալով ելույթներով և ներկայացնելով իրենց դիրքորոշումները նախագահի ընտրության վերաբերյալ։
Ազգային ժողովի՝ օգոստոսի 3-ի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ներկաներին խնդրել է 1 րոպե լռությամբ հարգել Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը:
«2014-ին օգոստոսի 3-ի նույն այս օրը տեղի ունեցավ մի ամբողջ ազգի կոտորած, այն է՝ ցեղասպանություն 21-րդ դարում, և սա մեծ աղետ էր եզդիների համար:
Այն, ինչ տեղի է ունեցել 2014-ին, դեռ շարունակվում է մեր օրերում: Եզդի աղջիկները, կանայք, մեր աղջիկները վաճառվում են արաբական շուկաներում:
Մինչև հիմա շուրջ 3000 եզդի կանանց ճակատագիր անհայտ է: Տասնյակ հազարավորները սպանվել են, տասնյակ հազարավոր կանայք շուկաներում վաճառքի են ենթարկվել, և մինչև հիմա՝ շուրջ 12 տարի անց, դեռ ճամբարներում են»,- ասել է պատգամավորը, ապա մայրենի լեզվով դիմել իր ազգակիցներին:

Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
Փաշինյանը վերանշանակվեց ՀՀ վարչապետ
Ռուբեն Ռուբինյանից առաջարկ եմ ստացել, կգլխավորեմ ԱԺ աշխատակազմը․ Դավիթ Համբարյան