Վեց իսրայելցիներ հարձակվել են Երուսաղեմի Հին քաղաքի Հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբյանց վանքի մուտքի վրա։
Այս մասին հայտնել է Հայկական թաղամասի փրկության շարժման ներկայացուցիչ Գեղամ Բալյանը։
Հարձակվողները հերթով թքել են վանքի մուտքի մոտ, ապա սկսել քարեր նետել այն հայ կնոջ տան պատուհանին, որը իր տնից նկարահանում էր տեղի ունեցածը, և վիրավորական արտահայտություններ հնչեցրել նրա հասցեին։
Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է վեց կասկածյալի՝ հինգ անչափահասի և մեկ չափահասի։
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը պաշտոնական բողոք է ներկայացրել և կոչ է արել Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբիին դատապարտել քրիստոնյաների նկատմամբ ատելության դրսևորումները։


Բաց մի թողեք
Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ
Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
Հայաստանի խորհրդարանում իրար ծեծում են Սեքսի նախարարություն բացել – չբացելու հարցի շուրջ