Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է հումանիտար ականազերծման աշխատանքներին մասնակցող մասնավոր ընկերության ադրբեջանցի աշխատակից։
Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի Ականազերծման գործակալությունից։
Գործակալության տվյալներով՝ օգոստոսի 2-ին ծառայողական պարտականությունները կատարելիս 1985 թվականին ծնված Ահադ Ահադովը պայթել է հակահետևակային ականի վրա։
Միջադեպի հետևանքով նա ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Նրա վիճակը գնահատվում է բավարար։

Բաց մի թողեք
ՔՊ-ականները միայն տիրադավների մոտ են մկրտվում. Լուսանկար
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն. Լուսանկար