Օգոստոսի 1-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 00։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի «Զինկոմիսարիատից» ներքև վիճաբանություն է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Էդիկ Ս․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 00։00-ի սահմաններում, իր ընկերների հետ իր տանը նշելիս են եղել որդու ծննդյան արարողությունը, երբ իրենց տուն են ներխուժել Արագածոտնի մարզի բնակիչներ 48-ամյա Կարեն Խ․-ն և նրա որդիները՝ 19-ամյա Սարգիս Խ․-ն ու 19-ամյա Նարեկ Խ․-ն։
Ըստ տեղեկությունների՝ նրանք քաշքշել են ներկաներին, միմյանց հարվածներ են հասցրել, իսկ վիճաբանությանը միջամտել է Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Հարություն Ա․-ն, որի ժամանակ Սարգիս Խ․-ն դանակով երեք անգամ հարվածել է Հարություն Ա․-ին՝ պատճառելով «Զույգ նստատեղի, ձախ ազդրի վերին երրորդի ծակած-կտրած վերքեր» վնասվածք։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ արդեն ոստիկանության Աշտարակի բաժնում միմյանց են հանդիպել նշված վիճաբանության մասնակիցներ Կարեն Խ․-ն և Հարություն Ա․-ն, որի ժամանակ վերջինս մեկ անգամ հարվածել է Կարեն Խ․-ի գլխին՝ պատճառելով վնասվածք։
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Բաց մի թողեք
Լիպարիտ Դրմեյանի՝ Փաշինյանի դեմ հայցը վարույթ է ընդունվել
«Առինջ մոլ» ընկերությունը 492 մլն դրամի հարկեր չի վճարել. նախկին տնօրենը կալանավորվել է
Ավարտվել է «Գող Բջե»-ին, «Տեցիկ»-ին ու «Գոջո»-ին առնչվող քրեական վարույթի նախաքննությունը. ինչ է պարզվել. Լուսանկար