Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել «Թուրքիայի աշխատավորական կուսակցության» (TİP) Ստամբուլի պատգամավոր Սալիհա Սերա Քադըգիլի նկատմամբ։
Պատգամավորը մեղադրվում է երկրի նախագահին վիրավորելու և սպառնալու մեջ, գրում է Ermenihaber-ը։
Հետաքննության հիմք են հանդիսացել 2026-ի հուլիսի 31-ին Իզմիրում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Քադըգիլի հնչեցրած որոշ արտահայտություններ։ Դատախազության տարածած հայտարարության համաձայն՝ քրեական հետապնդումը հարուցվել է սեփական նախաձեռնությամբ՝ ելույթում տեղ գտած ձևակերպումների պատճառով:
Նշենք, որ պատգամավորը ելույթում ասել էր. «Թայիփ Էրդողանից փրկվելը մեր ամենամեծ և ամենաառաջին առաջնահերթությունն է ու երդվում եմ, որ փրկվելու ենք: Խոստանում եմ, որ փրկվելու ենք: Սրանում կասկած չունենաք»:


Բաց մի թողեք
Կրակ է բացել համածառայակիցների և քաղաքացիների վրա․ զոհեր կան
Ռուսաստանը ստեղծում է գազատարների «ստվերային նավատորմ». FT
Ամեն տարի նույն հեքիաթն է․ Զալուժնին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին