04/08/2026

EU – Armenia

Նարեկ Կարապետյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ունենա խաղաղության պայմանագիր, սակայն այն պետք է ներառի այնպիսի երաշխիքներ, որոնք կկանխեն ապագայում հնարավոր վտանգները։

«Մենք պետք է ունենանք խաղաղության պայմանագիր, բայց այն պետք է փակի շատ դռներ՝ մեր ապագա վտանգների դռները»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կարապետյանը։

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե իշխանական շրջանակները չեն բացառում, որ ընդդիմության շարքերում կարող են լինել պատգամավորներ, որոնք կողմ կքվեարկեն Սահմանադրության փոփոխությանը, «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը նշել է, որ իրենց քաղաքական քայլերը միտված են լինելու մեկ ուղղությամբ։

«Մեր քաղաքական քայլերն ունենալու են մեկ ուղղություն՝ ունենալ խաղաղություն, բայց թույլ չտալ Հայաստանում էթնիկ փոփոխություն»,- ընդգծել է Նարեկ Կարապետյանը։