Իշխանական ֆրակցիայի աղբյուրների փոխանցմամբ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հավասարակշիռ պահվածքը խոր հիացմունք է առաջացրել անգամ իրենց թիմում:
«Հրապարակը» գրում է. Եթե մինչ խորհրդարան գալը աննախադեպ ռադիկալ են տրամադրված եղել «ուժեղների» դեմ, ապա այժմ կարծում են, որ հնարավոր է փոխադարձ կառուցողական մթնոլորտում աշխատել, ավելին` նախնական որոշում ունեն՝ չտապալել ԱԺ փոխխոսնակներից մեկի պաշտոնում Արամ Վարդեւանյանի ընտրությունը։
Միակ անցանկալի անձը, որի նկատմամբ ատելությունը մնում է չհաղթահարված, Էդգար Ղազարյանն է, նա իրենց շատ է ցավեցրել: ՔՊ-ում կատակում են, որ վաղ թե ուշ նրա «գյամերը քաշելու են», որ ինքն էլ հրաժարվի իր ագրեսիվ պահվածքից եւ տեղավորվի կառուցողական ֆորմատի մեջ։

Բաց մի թողեք
Ռուբինյանը փրկեց Վահագնին՝ մինչև լրիվ վառվելը
Հաղթահարենք հունիսի 7-ի պատկերը
Ծառայում են իրենց պատգամավոր ու պաշտոնյա սարքող անձին, որը բոլորովին այլ պահանջներ է նրանց առաջ դնում…