05/08/2026

EU – Armenia

Եթե Հայփոստի տնօրենը լիներ ոչ թե այդ պատգամավորի կինը, այլ՝ մեկ այլ պատգամավորի քեռակինը

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է․

«Մի քանի օր է՝ հանրությունը տեղեկացել է, որ Հայփոստի տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ։

Իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք։ Պարզապես պետական ընկերության տնօրենը պաշտոնատար անձի կին է և ամուսնու հետ հայտարարագիր է ներկայացրել։ Եվ եթե Հայփոստի տնօրենը լիներ ոչ թե այդ պատգամավորի կինը, այլ մեկ այլ պատգամավորի քեռակինը, ապա մենք այդպես էլ չէինք իմանա, թե նա ինչքան աշխատավարձ է ստանում։

Չէինք իմանա այնպես, ինչպես չգիտենք մնացած այլ պետական ընկերությունների ղեկավարների աշխատավարձերը և ծախսերը, օրինակ տարեկան 300 մլն դոլար շրջանառություն ունեցող պետական ինչ-որ հիմնադրամի ղեկավարների աշխատավարձերը և ընդհանրապես, այդ շատ հետաքրքիր հիմնադրամի գործունեության մասին շատ ու շատ բաներ։

Առաջիկայում կխոսենք այդ շատ հետաքրքիր հիմնադրամի մասին ու Հայփոստը դրա կողքին ուղղակի հրաշք կդառնա»։