Այսօր խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են ռուսական համարանիշներով «Kia»-ն և «ՎԱԶ 21703»-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։
Վթարից հետո մեկ էլ այլ «Kia», խույս տալով վթարը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
Երևանում սուպերմարկետների ցանցի տնօրենի անշնչացած մարմինն են գտել
Ունենալու ենք հազարավոր ընտանիքներ, որոնց դուք զրկելու եք նպաստից
Ողբերգական դեպք, Աճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդ, ում մոտ եղել է 2 նամակ