05/08/2026

EU – Armenia

Ինչո՞ւ են կառուցապատողները սպառնում սնանկությամբ․ Արփինե Հովհաննիսյան. Տեսանյութ

Ինչո՞ւ են կառուցապատողները սպառնում սնանկությամբ:  Այս հարցին իր էջում անդրադարձել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Հայաստանի Հանրապետության և որևէ քաղաք, այդ թվում՝ Երևանը, ռազմավարական կառուցապատման առհասարակ զարգացման, որպես այդպիսին, ծրագիր չունի, որովհետև միայն այդպես կարելի է բացատրել այն ամենը, ինչ կատարվում է կառուցապատման ոլորտում։ Ինչպես են կառուցապատողները հարաբերվում Հայաստանի քաղաքացիների հետ, բայց նրանցից յուրաքանչյուրը ունի իր պատճառաբանությունը։ Ստացվում է այնպես, որ այս կամ այն պատճառով հիմնավոր կամ ոչ այնքան, տրվում են կառուցապատման թույլտվություններ, մարդիկ սկսում են այդ պրոցեսը, հետո պրոցեսի ընթացքում ի հայտ են գալիս խնդիրները՝ կապված   գազամատակարարման, ջրամատակարարման, էներգամատակարարման և այլ հանրային ծառայությունների հետ։ Այս մյուս կողմն էլ ասում է՝ ախր մենք էդքան չենք կարող ապահովել, որովհետև պրոբլեմ կա, էդքան չենք կարող, շենքերը շատ են, բաժանորդները չենք հասցնում և այլն, և հետո քաղաքացիները սկսում են բողոքել, թե ինչ է տեղի ունենում։ Հետո կառուցապատողները սկսում են քաղաքացիներին ասել, որ պետք է լրացուցիչ գումարներ գազի համար և այլն։

Քաղաքացու գլխին, որը ընդամենը վճարել էր, որպեսզի ստանա բնակարան, կախվում է սպառնալիքը՝ կամ կստորագրես ստրկացուցիչ պայմաններով փոխանցման ակտը, կհրաժարվես բոլոր տույժերից ու տուգանքներից, կամ ուղղակի պատերի տակ և ոչ միայն, ասում են՝ կգնա կառուցապատողը սնանկացման»,- իր խոսքում նշեց Հովհաննիսյանը։

Նա հարց է բարձրացնում, թե ինչպե՞ս է ստացվում, որ կառուցապատողների սնանկացման գործընթացը դարձել է քաղաքացիների կողմից բոլոր հնարավոր թերություններով այդ գույքն ընդունելու  ճնշման գործիք։ Ըստ նրա ՝ այս  մասին պետք է բացատրություն տա պետությունը։

«Այդ ինչպե՞ս է ստացվում, որ իրենք կարողանում են՝ երբ ուզեն, ինչպես ուզեն, գնան սնանկության մի կազմակերպությամբ, հետո մեկ այլ կազմակերպությամբ, մեկ այլ տեղ շարունակեն իրենց այսպես կոչված՝ գործունեությունը»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։