«Կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում Կոտայքի մարզպետի պաշտոնում կարող է նշանակվել ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Թեև Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում հերքել էր մարզպետ նշանակվելու մասին հրապարակումները, մեր տեղեկություններով՝ որոշումն արդեն կայացված է, և նա մոտ օրերս կարող է վայր դնել պատգամավորական մանդատը՝ տեղափոխվելով գործադիր իշխանություն։
Լիլիթ Ստեփանյանը մինչև պատգամավոր ընտրվելը զբաղեցրել է Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ Այնուհետև ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։ Նա ունի նաև դասախոսական գործունեության և երկարամյա մասնագիտական աշխատանքի փորձ։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նշանակման վերաբերյալ պաշտոնական որոշումը կարող է հրապարակվել առաջիկա օրերին
Ըստ նույն աղբյուրների՝ իշխանությունները փորձում են այդ պաշտոնում նշանակել այնպիսի անձի, որը կկարողանա Կոտայքում հոկտեմբեր-նոյեմբերին սպասվող ՏԻՄ ընտրությունների ընթացքում արդյունավետ վերահսկողություն իրականացնել և իշխանություններին տեղում առկա իրավիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկություններ փոխանցել։
«Ժողովուրդ»-ը երեկ ևս մեկ անգամ փորձել է Լիլիթ Ստեփանյանից ճշտել այս տեղեկությունները, սակայն վերջինս հայտարարել է, որ նման տեղեկությունների չի տիրապետում»։

Բաց մի թողեք
«Մուլտի վելնեսը» եթե անօրինական էր, անունը փոխեցին՝ դարձավ օրինակա՞ն
Նիկոլին վերցնեն՝ Պետրոսը կշահի (Լրագրային շանսոն)
Եթե ոչ մի բան չգիտես, Ազգային ժողովում ի՞նչ ես անում Հռիփսիմե Գրիգորյան․ Լուսանկար