24/08/2026

EU – Armenia

Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, ընդամենը գտնվում է ՌԴ կառավարման ներքո, խնդրում ենք ճկունություն ցուցաբերել

«Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, ընդամենը գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո»:

Այս մասին ԱԺ-ում ՀՀ Կառավարության 5-ամյա ծրագիրը ներկայացնելիս ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հարգանքով ենք վերաբերում ՌԴ-ին ու նրա շահերին, բայց Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով մենք հիմա կանգնած ենք Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական այս հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ։

«Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել այդ պատմական հնարավորությունը։ ՌԴ մեր գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել ՀՀ-ի և ՌԴ-ի համար ընդունելի երրորդ երկրի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: