Նիկոլ Փաշինյանն ու Կառավարության անդամները խորհրդարանում են: Վարչապետն ԱԺ-ում ներկայացնում է կառավարության հնգամյա ծրագիրը:
«Հունիսի 7-ին ՀՀ ժողովուրդը քվեարկել է Իրական Հայաստանի գաղափարախոսության օգտին։ Ընտրությունների այս արդյունքը պատմական է, որովհետև վերաձևակերպում է ՀՀ գործառութային նշանակությունը:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ Հանրապետությունն իրականություն է»,- իր ելույթում ասել է վարչապետ Փաշինյանը:
Նա հավելել է, որ հեղափոխության կիսատ մնացած օրակարգը իր ավարտին է հասցվելու աստիճանաբար:
Վարչապետը նաև խոսել է ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանված խաղաղության օրակարգի մասին, հայտնել, որ TRIPP-ը կյանքի է կոչվելու, սահմանված երկաթուղին անցնելու է Նռնաձոր-Ագարակով, այն Ադրբեջանի տարածքով ՀՀ-ն կապելու է Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ:
«Նոր սահմանադրության տեքստը կհրապարակենք առաջիկա ամիսների ընթացքում, և ինչպես ասել եմ՝ 1990թ․ Անկախության հռչակագրին նոր սահմանադրության մեջ հղում չպետք է լինի։
Մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու որոշման մասին, ժողովուրդն այդ որոշումը հաստատել է»,- իր խոսքում ասել է Կառավարության ղեկավարը:
«Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը կհրապարակենք առաջիկա ամիսների ընթացքում»,- Աժ-ում նոր կառավարչության ծրագիրը ներկայացնելիս՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև ընդգծեց, որ նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի։
«Ինչո՞ւ։ Մի պարզ պատճառով։ Մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու անհրաժետության և որոշման մասին, կայացրել ենք այդ որոշումը, ժողովուրդն այդ որոշումը հաստատել է։
Նոր Սահմանադրության մեջ հղում անել Անկախության հռչակագրին կնշանակի շարունակել Ղարաբաղի շարժումը, վերադառնալ կոնֆլիկտի տրամաբանությանը, իսկ սա անել չենք կարող առավել ևս 2026 թվականի համապետական ընտրություններից հետո, որտեղ մեր ժողովուրդը քվեարկել է խաղաղության օրակարգին և խաղաղության օրակարգն այժմ արդեն համապետական օրակարգ է»,- ասաց Փաշինյանը։

Բաց մի թողեք
Հեղափոխության առանցքային արդյունքը պիտի լիներ այն, որ … Նիկոլ Փաշինյան
ՊՆ հաստատեց․ ով է այսօր մահացած զինվորը
Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է տարվա առաջին կիսամյակը