14/08/2026

EU – Armenia

ՀՀ ազգային հերոս Մ․ Մելքոյանի մասին ֆիլմ են նկարում. Լուսանկար

Նոյեմբերին մեծ էկրան կբարձրանա Genetic Production-ի կողմից նկարահանվող «Մոնթե» ֆիլմը, որը Հայաստանի եւ Արցախի հերոս, Արցախյան պատերազմի մասնակից Մոնթե Մելքոնյանի կյանքի մասին է՝ ամբողջապես հիմնված իրական փաստերի վրա։

Genetic Production-ը հանձն է առել ֆիլմերի միջոցով ներկայացնելու հայի պայքարող և հաղթող գեների մասին՝ մեր պատմության ականավոր գործիչների օրինակներով։ Մոնթեին մարմնավորում է դերասան Վլադիմիր Մսրյանը, իսկ Մելքոնյանի կնոջը՝ Սեդային, մարմնավորում է Հռիփսիմե Նահապետյանը: Խորեն Լևոնյանն այս ֆիլմում կրկին կմարմնավորի Վազգեն Սարգսյանին։

Հիշեցնենք, որ ֆիլմի պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է՝Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի դուստրը։ Նկարահանումների ընթացքից նա լուսանկարներ էր հրապարակել և նշել. «Անցյալն ու ներկան՝ իրար խառնված: Երբ քարանում ես ու իսկապես խառնում ժամանակն ու իրականությունը: Շատ թանկ նկար ինձ համար: Իմ հերոսները»:

Մոնթե Մելքոյանի մասին ֆիլմ են նկարում