Զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը, անդրադարձել է վերջին օրերին հանրային ու քաղաքական դաշտում հնչող «սրիկայություն» բառի շուրջ քննարկումներին։
Նա հիշատակել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մասունքների հետ կապված դեպքերը՝ ընդգծելով, որ, իր գնահատմամբ, դրանց համար պատասխանատուները պատշաճ պատասխանատվության չեն ենթարկվել։
Մարգարյանը նաև քննադատել է պատերազմից հետո, դեռևս դրա ավարտից կարճ ժամանակ անց, փառատոնային միջոցառումների կազմակերպումը՝ հարց բարձրացնելով, թե արդյոք նման քայլերը նույնպես կարելի է բնութագրել որպես անարգալից վերաբերմունք զոհերի հիշատակի նկատմամբ։
Զոհված զինծառայողի մայրը նշել է, որ անընդունելի է համարում նաև պատերազմում զոհվածների հիշատակը հանրային օրակարգից դուրս մղելու ցանկացած փորձ։
«Մեր տղաների մասունքներն էին՝ անարգված, գետնին շպրտված, ու դրա համար ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց։ Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր։ Մոռացության եք ուզում տալ տղաների հիշատակը, դա սրիկայություն չէ՞»,- նշել է նա։

Բաց մի թողեք
«Մա՛մ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին». Սերյոժա Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում, տուն «վերադարձել» … հինգ ամիս անց. Լուսանկար
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Խաչվերացը․ Մայր տաճարում Պատարագ կմատուցի Միքայել Սրբազանը
Օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա