Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին հարցում էի արել․
Հրապարակ թերթը գրել է․ «Հունիսի 25-ին դուք մարզպետի խորհրդական Մանանա Գալստյանին «հատուկ առաջադրանքները եւ աշխատանքները ժամանակին եւ որակյալ իրականացնելու համար» խրախուսել եք մեկ ամսվա աշխատավարձով, Մ․ Գալստյանն ի՞նչ «հատուկ առաջադրանքներ եւ աշխատանքներ» իրականացնելու համար է դրամական խրախուսանքի արժանացել»։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Մ․ Գալստյանը պարգևատրվել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ կետի պահանջների համաձայն՝ 2026 թվականին իր պարտականությունները և իր պարտականություններից դուրս տրված հանձնարարականները որակյալ և ժամկետից շուտ կատարելու համար։ 2026 թվականի առաջին կիսամյակում իրենց պարտականությունները որակյալ և ժամկետից շուտ կատարելու համար պարգևատրում են ստացել նաև աշխատակազմի ևս 88 աշխատակիցներ»:
Գեղարքունիքի մարզպետի խորհրդականին՝ նրա պարտականություններից դուրս հանձնարարականներ տալը և կատարելը անձին թրաֆիկինգի ենթարկելու է նմանվում, մինչդեռ ցանկացած պաշտոնյա պարտավոր է եւ իրավասու է կատարել միայն օրենքով իրենց վերապահված աշխատանքներ եւ հանձնարարություններ։

Բաց մի թողեք
Առաջ հաստիքները լրացնում էր ԱԱԾ կադրերի վարչությունը, հիմա համացանցում հայտարարություններ են տարածում
Իշխանության «սրտի դեկանը» չի համապատասխանում չափանիշներին. Լուսանկար
Օդանավակայանում ասացին, որ չես կարող մուտք գործել Հայաստան