19/08/2026

EU – Armenia

Անակնկալ ստուգումներ զորամասերո՞ւմ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ պարբերաբար անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում։

Նրա խոսքով՝ ստուգումների ընթացքում ուշադրության կենտրոնում են պահվում ոչ միայն օրվա կարգացուցակով նախատեսված պարապմունքների ընթացքն ու կազմակերպումը, այլև զինվորական ծառայության կազմակերպմանն առնչվող մյուս բոլոր հարցերը։

Պապիկյանը նշել է, որ զորամասերում ծառայության կազմակերպման տարբեր ուղղություններ շարունակում են գտնվել իր անմիջական ուշադրության ներքո։