Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ով այս պաշտոնին նշանակվել է 2022թ-ի հունվարին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում 7 անշարժ գույք է հայտարարագրել։
Հրապարակ թերթը գրել է․ Այս գույքերից 2-ը նա սկսել է տնօրինել 2003թ-ից, իսկ մնացած 5-ը՝ 2023թ-ին և դրանից հետո։ Որպես գույքերի ձեռքբերման աղբյուր Մովսիսյանը նշել է ժառանգություն կամ նվիրատվություն, իսկ մեկ գույքը հիփոթեքով ձեռք բերված բնակարան է։
Մովսիսյանը որևէ տվյալ չի հրապարակել բանկային հաշիվների մնացորդների վերաբերյալ, իսկ որպես կանխիկ գումար 5,5 մլն դրամ է հայտարարագրել։ Նրա տարեկան եկամուտները կազմել են 21 մլն 914 հազար 224 դրամ, որից 17 մլն 695 հազար 276 դրամը աշխատավարձ է ստացել, իսկ 4 մլն 218 հազար 948 դրամը գոյացել է եկամտահարկի վերադարձից։ Նրա հիփոթեքային վարկի մնացորդը կազմել է 41 մլն 18 հազար դրամ։
Մովսիսյանի կինը՝ Մարիանա Մկրտչյանը «Աշտարակի մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի տնօրենն է։ Նա նախորդ տարի KIA մակնիշի 2022թ-ի արտադրության մեքենա է գնել՝ 3 մլն դրամով։ Նրա բանկային հաշիվներին եղել է 235 հազար 314 դրամ, իսկ կանխիկ ունեցել է 2 մլն դրամ։ Մկրտչյանի տարեկան եկամուտները կազմել են 4 մլն 243 հազար 621 դրամ, որից 3 մլն 562 հազար 400 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 681 հազար 221 դրամը՝ եկամտահարկի հետվերադարձից։ Նա նաև ունի 490 հազար վարկ։

Բաց մի թողեք
Առաջ հաստիքները լրացնում էր ԱԱԾ կադրերի վարչությունը, հիմա համացանցում հայտարարություններ են տարածում
Իշխանության «սրտի դեկանը» չի համապատասխանում չափանիշներին. Լուսանկար
Օդանավակայանում ասացին, որ չես կարող մուտք գործել Հայաստան