Մեր տեղեկություններով, մոտ մեկ շաբաթ առաջ Նուբարաշենի զորամասում սննդային լուրջ թունավորման դեպք է արձանագրվել, ինչի հետեւանքով մեծ թվով զինծառայողների տեղափոխել են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, ավելի թեթեւ ախտահարվածներին զորամասի բուժմասում են պառկեցրել:
«Հրապարակ» թերթը գրում է. Թունավորումը, մեզ հասած տեղեկություններով, եղել է սննդից։ Իշխանափոխությունից հետո բանակում սնունդ մատակարարող ընկերությունը «Արտ լանչ»-ն էր, սակայն «Արտ լանչ»-ի ղեկավար Բակուր Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն մեկ տարուց ավելի է, ինչ իր ղեկավարած ընկերությունը բանակին սնունդ չի մատակարարում՝ սննդի մատակարարման տենդերը 4 այլ կազմակերպություններ են շահել:
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ պաշտպանության նախարարությունից, բայց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը, որը շատ է սիրում լրատվամիջոցների ճշմարտացի լուրերը հերքել, մի ամբողջ օր չպատասխանեց ո՛չ մեր հեռախոսազանգերին, ո՛չ նամակներին: Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից մեզ ասացին, որ աղիքային վարակով բուժհաստատություն են տեղափոխվել զինվորներ, սակայն թե նրանք որ զորամասից են եւ ինչ պայմաններում են թունավորվել, ասել չեն կարող:

Բաց մի թողեք
Երկու բնակարան, երկու Mercedes-Benz և տասնյակ միլիոնների եկամուտ․ ինչ ունեցվածք ունի ՍԴ դատավոր Հովակիմ Հովակիմյանը․ Լուսանկար
Կաշառքը ՀՀ բուհերում․ իսկ որտե՞ղ են ԿԳՄՍՆ-ն ու ԳԹԿ-ն
Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում