Ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է գյուղերից մեկը, որտեղ հայտնաբերել է անչափահաս տղայի մարմին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ մահացածը նույն տան բնակիչ, 8-ամյա Կ․ Լ․-ն է։
Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաց մի թողեք
Պարզվել է Նոր Հաճնում վերամբարձ կռունկի հետևանքով տուժածների ինքնությունը
Նոր Հաճնի նախկին պոլիկլինկան էր վերանորգվում, մահացածները 41 և 37 տարեկան էին․նոր մանրամասներ՝ Նոր Հաճընի դեպքից. Լուսանկար
Խեղճ հայեր․ ռուսներն էլի «ընկել» են խոպանչիների հետևից