19/08/2026

EU – Armenia

Պապիկյանը անակնկալ այցելում է զորամասեր. ինչ է ստուգում նախարարը. Լուսանկար

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասեր:

Նպատակը օրվա կարգացուցակով նախատեսված պարապմունքների ստուգումից մինչև ծառայության կազմակերպման մնացյալ բոլոր հարցերը ուշադրության կենտրոնում պահելն է:

Այցից Պապիկյանը նոր տեսանյութեր է հրապարակել՝ գրելով.

«Ստուգայց մեկ այլ զորամասում. կարևորում եմ պատրաստության ծրագրով նախատեսված միջոցառումների լիարժեք և ճշգրիտ անցկացումը»:

«Հերթական կանգառ և ստուգայց ՊՆ զորամասերից մեկում. զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է»: