Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերում անակնկալ ստուգայցերի շրջանակում այցելել է ևս մեկ բանակային դիրք։
Այս մասին նախարարը հայտնել է իր Ֆեյսբուքի պաշտոնական էջում՝ նշելով, որ ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում՝ օրվա կարգացուցակով նախատեսված պարապմունքների ստուգումից մինչև ծառայության կազմակերպման մնացյալ բոլոր հարցերը պահելով ուշադրության կենտրոնում:


Բաց մի թողեք
Մոսկվան երկխոսություն է սկսում Եվրոպայի հետ՝ հանուն խաղաղության․ նոր շրջադարձ
Արտաշատի 44-ամյա բնակիչն անցել է Հաղթանակի կամրջի արգելապատնեշն ու 10 հազար դրամ շորթել
Եկեղեցու հետ հարաբերությունների նոր կանոններ․ ինչ է ամրագրում Սահմանադրության նախագիծը