Սեպտեմբերի 27-ին Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում տեղի կունենա համայնքապետի ընտրություն։ Գլխավոր թեկնածուն համայնքի գործող ղեկավար Էդիկ Չախալյանն է։ Նա համայնքը ղեկավարում է շուրջ 13 տարի։
Հրապարակ թերթը գրել է․ Մեզ հետ զրույցում Չախալյանը նշեց, որ անկուսակցական է, որեւէ քաղաքական ուժի չի սատարում, եւ իր հաղթանակը որեւէ ուժ չի կարող իրեն վերագրել։ Հարցին՝ համայնքապետի պաշտոնին հավակնող այլ թեկնածուներ կա՞ն, նա պատասխանեց․ «Ես առաջադրվելու եմ, հստակ չգիտեմ, թե ովքեր են առաջադրվելու, բայց ականջիս հասել են խոսակցություններ, որ մի մոլոկան երիտասարդ է ուզեցել առաջադրվել, հետաքրքրվել է՝ ես առաջադրվելու եմ, թե չէ, ասել է՝ եթե առաջադրվում եմ, ինքը չի առաջադրվի»։
Նրա խոսքով, Լերմոնտովոյում բնակչության քիչ տոկոսն են կազմում հայերը, հիմնական բնակչությունն ազգային փոքրամասնություններից, հիմնականում մոլոկաններից է կազմված, կուսակցությունները նման դեպքում չեն կարող ազդեցություն ունենալ համայնքի բնակչության վրա։
Հարցին՝ որքա՞ն է գնահատում իր հաղթելու շանսերը, Չախալյանը նշեց․ «Ես հայ եմ, բայց մոլոկաններն ինձ շատ հարգում են, որովհետեւ ցանկացած հարցում իրենց կողքին կանգնած եմ, եթե անգամ գիշերը ինչ-որ հարցով զանգում են ինձ, ես վազում եմ։ Դրա համար այդ հարգանքը կա, մոլոկաններն ատամներով ինձ պահում են»։
Նշենք, որ գյուղն ունի շուրջ 950 բնակիչ, որից ընտրության իրավունք ունի 427-ը։ Իսկ Անտառաշեն գյուղը, որը 5 տարի առաջ է միացվել Լերմոնտովոյին, ունի 260 բնակիչ, որից 110-ն ունի ընտրելու իրավունք։

Բաց մի թողեք
Փոխհատուցումներ վճարելու խոստումները մնացին անկատար
«Արտ լանչ»-ում տոտալ ստուգումներ են․ որն է պատճառը
«Դիմողը մաթեմատիկական բուհ է ընդունվել, ի՞նչ կապ ունի ԵՊՀ պրոֆեսորը». փաստաբանը բացահայտում է կաշառքի գործի զավեշտը