Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումը Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» համար ավարտվել է ոչ-ոքի արդյունքով։
Հայկական թիմը Ռումինիայի Կրայովա քաղաքում՝ «Իոն Օբլեմենկո» մարզադաշտում, մրցեց տեղի «Ունիվերսիտատեայի» դեմ և հանդիպումն ավարտեց 1:1 հաշվով։
Երկու թիմերն էլ պայքարը շարունակելու լավ հնարավորություններ պահպանեցին, և դիմակայության հաղթողի հարցը կվճռվի պատասխան խաղում։ Հաջողության դեպքում հաղթող թիմը կմասնակցի Եվրոպա լիգայի լիգայի փուլին։
Դիմակայության երկրորդ հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20:00-ին։


Բաց մի թողեք
Պատրա՞ստ է Երևանը մեքենային, որի վարորդը մարդ չէ
Ի՞նչ է կուսակրոնությունը և արդյո՞ք դրա խախտումը այնպիսի «մահացու հանցանք» է
Ինչ տոն է նշում Հայ Առաքելական եկեղեցին այսօր