21/08/2026

EU – Armenia

Պեսկովը մեկնաբանել է Տուսկի հայտարարությունները «Հյուսիսային հոսք 2»-ի պայթյունի վերաբերյալ

«Սա զարմանալի է և անհասկանալի»,- այսպես է մեկնաբանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հայտարարությունները «Հյուսիսային հոսք 2»-ի պայթյունի վերաբերյալ։

Տուսկն ավելի վաղ հայտարարել էր, որ Գերմանիան չպետք է հետապնդի «Հյուսիսային հոսք 2»-ը պայթեցնելու մեջ կասկածվողներին։ Նրա խոսքով՝ «ամոթը պետք է զգան նրանք, ովքեր կառուցել են այս խողովակաշարը, այլ ոչ թե նրանք, ովքեր փակել են այն»։

Պեսկովի խոսքով՝ այստեղ ներդրումներ են կատարել ԵՄ էներգետիկ ապագայի և եվրոպական տնտեսության մրցունակության մեջ։