2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո Բալթիկ ծովը դարձել է հնարավոր լարվածության օջախ։
Ֆինլանդիայի իշխանությունների հաղորդմամբ՝ շաբաթ օրը Բալթիկ ծովի արևելյան հատվածում ընթացող ռուսական բեռնանավի վրա անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) է հարձակվել, ինչի հետևանքով նավում հրդեհ է բռնկվել։
Ֆինլանդիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ մի քանի ժամ անց ռուսական ուղղաթիռը, ենթադրաբար, խախտել է Ֆինլանդիայի օդային տարածքը, ինչը թույլ է տալիս ենթադրել հնարավոր կապ այս երկու միջադեպերի միջև։
Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը չի հստակեցրել, թե որտեղից է արձակվել նավին հարվածած ԱԹՍ-ն, սակայն վարչապետ Պետերի Օրպոն ակնարկել է, որ դա կապված է Ուկրաինա-Ռուսաստան պատերազմի հետ, որը սկսվել է 2022 թվականին Մոսկվայի ներխուժմամբ։
«Պատերազմը հասնում է մեր անմիջական հարևանություն… Ուկրաինան իրավունք ունի հակահարված տալ ագրեսորին», – գրել է Օրպոն X սոցիալական ցանցում։
Արդեն հինգերորդ տարին ռուսական ներխուժման դեմ պայքարող Ուկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի տարածքում՝ ռազմաճակատի գծից բավականին հեռու գտնվող թիրախների ուղղությամբ հեռահար հարվածները։
«Շաբաթ օրը առավոտյան Ֆինլանդիայի պաշտպանական ուժերը արձանագրել են անօդաչու թռչող սարքի հարձակում ռուսական բեռնանավի վրա՝ Սուրսաարի կղզուց արևմուտք՝ Ֆիննական ծոցի արևելյան հատվածում, միջազգային ջրերում», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Նշվում է, որ խոսքը «Սպարտա II» (Sparta II) նավի մասին է, որը, ըստ Opensanctions կայքի, գտնվում է Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ։ Կայքի տվյալներով՝ կասկածներ կան, որ նավը Սիրիայից Ռուսաստան զենք է տեղափոխել։
Նավը չի լքվել
Դեպքի վայր ժամանած Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ հարվածից հետո նավը բռնկվել է և հոսանքի ուղղությամբ շարժվում է դեպի ֆիննական ջրեր։
«Ներկայումս իրավիճակը վտանգ չի ներկայացնում այլ նավերի համար», – ասվում է սահմանապահ ծառայության հայտարարության մեջ։
Ափային պ Ռուսաստանում Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն ռուսական հաղորդագրությունների հարթակներից մեկում գրել է, որ նավի վրա իրավիճակը վերահսկողության տակ է։
«Ըստ անձնակազմի՝ տարհանման անհրաժեշտություն չկա։ Իրավիճակը վերահսկվում է։ Նավի անձնակազմն իրականացնում է անհրաժեշտ գործողություններ և մտադիր է շարունակել ընթացքը»,- նշել է նա։
Ռուսական ուղղաթիռ
Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հարձակման մասին անմիջապես տեղեկացրել է ՆԱՏՕ-ին։
Նախարարությունը նաև հայտնել է, որ ծոցի արևելյան հատվածի օդային և ծովային տարածքներում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։
ԱԹՍ-ի հարձակման մասին հաղորդումներից ժամեր անց Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հակկանենը հայտարարել է, որ ռուսական ուղղաթիռը, հավանաբար, խախտել է Ֆինլանդիայի օդային տարածքը։
«Օդային տարածքի ենթադրյալ խախտումը կարող է կապված լինել Ֆիննական ծոցում վնասված բեռնատար նավի հետ կապված փրկարարական կամ դիտարկման աշխատանքների հետ»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Նախարարությունից հավելել են, որ ուղղաթիռը Ֆինլանդիայի տարածք է ներխուժել մինչև 4,1 կիլոմետր (2,5 մղոն) խորությամբ։
2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո Բալթիկ ծովը դարձել է հնարավոր լարվածության օջախ. արևմտյան երկրները Մոսկվային մեղադրում են այս ռազմավարական ջրային ուղու վրա «հիբրիդային պատերազմ» վարելու մեջ։
Ֆիննական ծոցը, որը գտնվում է Բալթիկ ծովի ամենաարևելյան հատվածում՝ Ֆինլանդիայի, Էստոնիայի և Ռուսաստանի ափերի երկայնքով, Ռուսաստանի համար կարևոր ծովային ուղի է, որը տանում է դեպի նախկին մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ։
Ռուսաստանի ներխուժումից ցնցված Ֆինլանդիան 2023 թվականին անդամակցեց ՆԱՏՕ-ին՝ հրաժարվելով տասնամյակներ շարունակ որդեգրած ռազմական չեզոքության (չմիանալու) քաղաքականությունից։


Բաց մի թողեք
Մարոկկոն սպառնում է շրջվել դեպի Չինաստան՝ մտավախություն ունենալով, որ ԵՄ-ն կարող է դուրս թողնել իր ավտոարտադրողներին
Ֆրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակալվել. Լուսանկար
40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ Սլովակիա