Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օգոստոսի 17-ին որոշում է կայացրել եւ Նոյեմբերյան համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրությունը նշանակել նոյեմբերի 29-ին։
«Հրապարակ» թերթը գրում է. Նոյեմբերի 29-ը Հայաստանի խորհրդայնացման, 11-րդ Կարմիր բանակի` Հայաստանի տարածք ներխուժելու օրն է։ Նոյեմբերյան քաղաքը նախկինում կոչվել է Բարանա, 1938 թվականին վերանվանվել է Նոյեմբերյան՝ ի պատիվ 1920 թ․ նոյեմբերի 29-ին Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման, Կարմիր բանակի` Հայաստան մտնելու, որը ոչ բոլորի մոտ է դրական ասոցիացիաներ առաջացնում։ Հայաստանի անկախացումից 26 տարի անց Նոյեմբերյանում կա նաեւ Նոյեմբերի 29-ի փողոց։
Դա էլ քիչ է` Նոյեմբերյանում ավագանու ընտրությունները նոյեմբերի 29-ին են նշանակվել։

Բաց մի թողեք
ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից
Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի
Ադրբեջանցիների մերձավոր պատգամավորը ՀՀ ԱԺ-ում. Մոր անունով՝ սեռական բնույթի հայհոյանքներ