Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը հայտնել է, որ դիմել են Ինտերպոլ ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ կարմիր ծանուցում տրամադրելու գործընթաց է սկսվել։
Ըստ նրա՝ այդ ծանուցումը տրվել է Գազա հումանիտար օգնություն տեղափոխող «Գլոբալ Սամուդ նավատորմի» վրա միջազգային ջրերում հարձակման գործով 35 մեղադրյալներին, որոնց թվում է նաև Նեթանյահուն և ևս մեկ իսրայելցի պաշտոնյա։
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, Նեթանյահուին ընթացիկ տարվա հուլիսի 14-ին Ստամբուլի 11-րդ բարձրագույն քրեական դատարանի կողմից «Ցեղասպանության» մեղադրանքով ձերբակալման հրաման էր տրվել։ Համաձայն դրա՝ Թուրքիայի արդարադատության նախարարությունը դիմել է ներքին գործերի նախարարությանը՝ Նեթանյահուի նրա միջազգային ձերբակալման համար կարմիր ծանուցագիր տրամադրելու խնդրանքով։

Բաց մի թողեք
Սերբիայի նախագահը կառաջադրվի վարչապետի պաշտոնում
Սլովակիայի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին. Լուսանկար
ԱՄՆ հետախուզությունը տեղեկացել է Իրանի կողմից հակամարտությունը շարունակելու ծրագրերի մասին. NYT