Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս հայտարարել է, որ Հայաստանը առաջիկայում կարող է սկսել Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը։
Փաշինյանի խոսքով՝ նախ անհրաժեշտ է ԵՄ-ին ներկայացնել պաշտոնական հայտ, որից հետո ստանալ համապատասխան արձագանք և ունենալ գործընթացի հետագա քայլերը սահմանող ճանապարհային քարտեզ։ Միայն դրանից հետո, ըստ վարչապետի, Հայաստանում կանցկացվի հանրաքվե՝ Եվրամիությանն անդամակցելու հարցով։
Փաշինյանը նշել է, որ այս գործընթացում հաշվի է առնվում նաև Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակը։ Նրա խոսքով՝ ԵՄ շուկա հասանելիություն ապահովելու ուղղությամբ արդեն առաջին քայլերն են կատարվում, և քաղաքացիներին անհրաժեշտ է ժամանակ՝ այդ հնարավորությունների տնտեսական ազդեցությունը գնահատելու և հասկանալու համար։
Վարչապետը նաև ընդգծել է, որ եվրոպական ինտեգրման օրակարգը կապված է Հայաստանի վարած հավասարակշռված արտաքին քաղաքականության հետ։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի համար վտանգավոր է այնպիսի իրավիճակը, երբ երկիրը չունի այլընտրանքային ուղղություններ և զրկված է ընտրության հնարավորությունից։
Փաշինյանի խոսքով՝ հենց այդ պատճառով էլ իշխանությունը կարևորում է տարբեր ուղղություններով հարաբերությունների զարգացումը և արտաքին քաղաքականության մեջ այլընտրանքների ձևավորումը։

Բաց մի թողեք
Առաջարկվում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները. նոր նախագիծ. Տեսանյութ
Վերջին 8 տարում եղել են օրեր, երբ անիծել եմ այն օրը, երբ դարձա ՀՀ վարչապետ․ Փաշինյան
«Թրամփի ուղու» հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան. Լուսանկար