Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Անկախության օրվա առթիվ:
Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ուկրաինայի բարեկամ ժողովրդին Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով:
Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է ընդհանուր արժեքների, պատմական առնչությունների և բարեկամության վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացումն ու ընդլայնումը։
Բարձր եմ գնահատում Երևանում Ձեր մասնակցությունը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որը հիրավի նոր շունչ հաղորդեց մեր երկկողմ հարաբերություններին: Համոզված եմ, որ մեր հանդիպման ընթացքում տեղի ունեցած անկեղծ քննարկումը և դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը կնպաստեն մեր երկու երկրների միջև փոխվստահության ամրապնդմանը, տնտեսական և հումանիտար կապերի ընդլայնմանը, ինչպես նաև երկկողմ գործընկերության ամբողջ ներուժի լիարժեք իրացմանը՝ ի բարօրություն երկու ժողովուրդների:
Հայաստանը հաստատակամորեն աջակցում է արդար և տևական խաղաղության հաստատմանը Ուկրաինայում և պատրաստակամ է շարունակել ցուցաբերել մարդասիրական աջակցություն Ուկրաինայի ժողովրդին:
Մաղթում եմ Ձեզ հաջողություն, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և տոկունություն»:

Բաց մի թողեք
Ինքնաթիռում կարդացի ու ավարտեցի Խալիլ Ջիբրանի «Խենթը» գիրքը, այն կնվիրեմ ուղևորներից մեկին. վարչապետ. Լուսանկար
Երեւանն ու Բաքուն հյուսիսից հարավ սահմանազատում են իրականացնելու. Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն
Գերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել. Լուսանկար