Այսօր` օգոստոսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 07:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր Մ3 ավտոճանապարհի 51 կմ հատվածում՝ Արտաշավան բնակավայրի տարածքում, բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «MAN» մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը տեղում մահացել է։
Տարածքը սահմանազատել են պարեկները
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Արման Բ.-ն է։


Բաց մի թողեք
Թոշակառուներին առաջարկվում է հարազատներին մեռնելուց հետո շատ նեղություն չտան․ ինչի հաշվին
Վթար Երևան-Սևան ճանապարհին, կա 8 տուժած. Լուսանկար
Վրաերթ Վանաձորում. 45-ամյա կինը տեղում մահացել է․ Լուսանկար