Էքզիթ-փոլերը ցույց են տալիս, որ նախագահական «Ադիլետ» կուսակցությունը (ղազախերեն՝ Әділет, նշանակում է «Արդարություն») հաղթել է Կուրուլթայի՝ հանրապետության նոր միապալատ խորհրդարանի՝ նախօրեին անցկացված ընտրություններում։
Հանրային քաղաքականության ինստիտուտի էքզիթ փոլի համաձայն՝ «Ադիլետ»-ը ստացել է ձայների 72.3%-ը։
Հաջորդը «Աուլ»-ն է՝ 6.2%-ով, «Ռեսպուբլիկա»-ն՝ 5.2%-ով, «Ակ Ժոլ»-ը՝ 5.1%-ով, Ազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 5%-ով, Ղազախստանի ժողովրդական կուսակցությունը՝ 2.8%-ով, «Բայթակ»-ը՝ 0.9%-ով, իսկ բոլոր կուսակցությունների դեմ հանդես եկողները՝ 2.5%-ով, հաղորդում է «ԿազՏԱԳ»-ը։
Եվրասիական ինտեգրման ինստիտուտի կողմից անցկացված էքզիթ փոլի համաձայն էլ արդյունքները հետևյալն են՝
«Ադիլետ»՝ 71.8%, «Աուլ»՝ 6.4%, «Ռեսպուբլիկա»՝ 5.4%, ԱՍԴԿ՝ 5.2%, «Ակ Ժոլ»՝ 5.1%, Ղազախստանի ժողովրդական կուսակցություն՝ 3%, «Բայթակ»՝ 1%, իսկ «բոլորի դեմ»՝ 2.1%, հաղորդում է Informburo.kz-ն։
Խորհրդարան կանցնեն այն կուսակցությունները, որոնք կստանան ձայների 5% կամ ավելի։

Բաց մի թողեք
Թուրքիայում շատերը չեն հավանում Թրամփին․ նոր հարցում
Արքայազն Հարին ու Էլթոն Ջոնը խոշոր տուգանք կվճարեն. Լուսանկար
Հոգևորականներ են վիրավորվել, այդ թվում՝ սրբազան Միտրոֆանը