Լոռու մարզի Թումանյան համայնքում ՏԻՄ ընտրություններին Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով նախընտրական ցուցակ է ներկայացրել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Հատկանշական է, որ «Քաղպայմանագրի» ցուցակով է առաջադրվել Թումանյան համայնքի գործող համայնքապետ Սուրեն Թումանյանը, ով համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է «Հանրապետություն» կուսակցությունով։
Թումանյան համայնքի գործող ավագանու 15 անդամից 8-ը «Հանրապետություն» խմբակցությունից են, մնացած 7-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։
Մենք կապ հաստատեցինք «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանի հետ, հասկանալու համար, թե ինչո՞ւ ընդդիմությունը, մասնավորապես` իրենց կուսակցությունը Թումանյան համայնքում չի առաջադրվել, չէ որ խոստանում էին ՏԻՄ-երին մասնակցել, իսկ Թումանյանը Լոռվա համայնքներից է։
Մելոյանն առաջարկեց թեմայի շուրջ ավելի ուշ զրուցել ՏԻՄ ընտրությունների մասին, երբ կլինի միասնական որոշում․ «Մեր կողմից նման հայտարարություն չի եղել, որ անպայման բոլոր տեղերը մասնակցելու ենք։ Միանշանակ պատասխան հիմա չեմ կարող տալ, հարցեր կան, որ հիմա քննարկվում են, վերջնական հստակեցվելուց հետո կանդրադառնանք»։

Բաց մի թողեք
Եթե չգիտես՝ ով ես եղել, հեշտ կհամակերպվես նրա հետ, թե ով ես դարձել
Քոչարյանի օրոք ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին լինում
Չտաք ինֆորմացիա, թե որտեղից եք լսել այս ամենը. ինչ նամակ է ստացել Աննա Հակոբյանը