Օգոստոսի 25-ին՝ ժամը 03։32-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհի 23-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան ճանապարհամերձ հատվածում շրջվել է։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
Քաղաքացիների օգնությամբ 3 տուժած դուրս է բերվել ավտոմեքենայից, երկուսը հոսպիտալացվել են, իսկ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները։


Բաց մի թողեք
Երևանում կառուցվող էլիտար շենքի աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը` մահացել է
Միկրոավտոբուսի ուղեվարձն էլ թանկացավ
Խոշոր վթար «Արմենիա» ՀԸ-ի դիմաց, երեխայի են դուրս հանել գլխիվայր շրջված մեքենայից. Տեսանյութ