Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ներկայացրել է կառավարության առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագիրը։ Բավական է մի թռուցիկ հայացք նետել այդ փաստաթղթի վերաբերյալ արտաքին արձագանքներին, որպեսզի պատկերացում կազմենք, թե Հայաստանի վարչապետի հնչեցրած մտքերից ո՞րն է կարևոր համարվել այս կամ այն «խաղացողի» կողմից։
Ռուսաստանի պաշտոնական լրատվամիջոցները, մասնավորապես, հիմնականում անդրադարձել են ՀԱՊԿ-ին վերաբերող հայտարարությանը, բայց առայժմ մեկնաբանություն չեն արել։ Պարզապես ընդգծվել է, որ Փաշինյանը «ուրախ կլիներ, եթե կայացվեր ՀԱՊԿ-ից Հայաստանին հեռացնելու որոշում»։
Ադրբեջանական մամուլը, բնականաբար, սևեռվել է Փաշինյանի այն հայտարարության վրա, որ վերաբերում է Հայաստանի երկաթուղիներին, իսկ եվրոպական լրատվամիջոցներին հետաքրքրել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մասին ասվածը։
Մնում է փորձել հասկանալ՝ այս «եռանկյունին գծված է և պիտի առանձին բաղադրիչներից հավաքվի՞», թե՞ դեռևս «մշակման փուլում» է։ ՀԱՊԿ-ից Հայաստանին «հեռացնելը» ռազմական այդ դաշինքը «կամրապնդի՞», թե մյուս անդամները «առիթի են սպասո՞ւմ»։
Եվ ամենակարեւորը՝ իսկ անվտանգային ի՞նչ համակարգի «մաս է կազմելու» Հայաստանը կամ, գուցե, «մշտական չեզոքությո՞ւն է հայտարարելու»։
Տաշքենդում Իլհամ Ալիևը խոսել է Նախիջևանի երկաթուղին վերակառուցելու և արդիականացնելու մասին։ Նա չի բացառել, որ այդ նախագիծը կարող է իրականացվել «միջազգային կոնսորցիումի միջոցով»։
Ավելի վաղ ադրբեջանական մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Եվրամիությունը Նախիջևանի երկաթուղու վերականգնման «նախագծա-նախահաշվարկային աշխատանքներ է իրականացնում»։ Հայաստանի կառավարությունը իր հերթին երկաթուղու Երասխ-Սադարակ վերականգնման ծրագիր է իրականացնում։
Խոսելով անվտանգության մասին, վարչապետ Փաշինյանը կարևոր բաղադրիչ է գնահատել պետության ներքին լեգիտիմությունը։ ՀԱՊԿ-ի «միջուկ» Ռուսաստանը հինգերորդ տարին է՝ Ուկրաինայի հետ պատերազմի մեջ է։
Ճիշտ է, Մոսկվան ՀԱՊԿ-ի դաշնակիցներից ռազմական «օգնություն չի խնդրել», բայց ֆորմալ առումով այդ հնարավորությունը առկա է։ Դա Հայաստանի պետական լեգիտիմությունը «թուլացնո՞ւմ» է։

Բաց մի թողեք
Մեղավորները նշանակվում են Փաշինյանի կողմի՞ց, թե՞ իրավապահներն են մի գիշերում հայտնաբերում «հանցավորներին»
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն, ամենայն հավանականությամբ, ծանր էր տարել Քննչական կոմիտեի նախագահի փառքը
Բա, բանակում տիրող բարդակի հետևանքով մահերի համար ո՞ւմ մեղադրենք՝