25/08/2026

EU – Armenia

Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել

Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի նախկին տնօրեն, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Երեմյանը երեկ հրաժեշտ է տվել կրթօջախին, որտեղ աշխատել է շուրջ 5 տարի։

«Հրապարակ»-ը գրում է. Չնայած պատգամավորական մանդատը ստացել է շուրջ մեկ ամիս առաջ, կրթահամալիրից հեռանալու մասին հայտարարեց միայն երեկ։

Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունում հայտնել են, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել կրթահամալիրի կերպարվեստի ուսուցչուհի Տաթեւիկ Սարգսյանը։ Տնօրենի թափուր տեղի համար մրցույթը հայտարարված է։