Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ դաշնակիցների հետ Եվրոպական միությանն անդամակցելու նախապատրաստման հարցով։
Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ Երևանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամակցելու հայտի նախապատրաստումը։
«Էական ռիսկեր ենք տեսնում Եվրոպական միությանն անդամակցելու Հայաստանի օրենսդրորեն ամրագրված նախապատրաստման հետ կապված, որը, ի դեպ, Հայաստանի իշխանություններն իրականացնում են առանց ԵԱՏՄ-ի գծով դաշնակիցների հետ որևէ խորհրդակցության»,-ասել է Աղասանդյանը։

Բաց մի թողեք
Հայկ Սարգսյանն ինքն իրեն է մեղադրում հարցերը չափազանց ուղիղ և կտրուկ ներկայացնելու համար
Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերը
Փաշինյանի ՇՀԿ գագաթնաժողովում հայերեն ելույթն ազդանշան էր Հայաստանի ինքնիշխանությունն ընդգծելու ձգտման մասին