Նոյեմբերի 25-ին կկայանա «Մոնթե» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը պատմում է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, արցախյան առաջին պատերազմի հրամանատարներից Մոնթե Մելքոնյանի (Ավո) մասին։
«Հրապարակ» թերթը գրել է․ Մտահղացման հեղինակ եւ գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը` Վազգեն Սարգսյանի եղբոր` Արմեն Սարգսյանի դուստրը նշել է, որ ամենակարեւորը հերոսի կնոջ՝ Սեդայի, եւ եղբոր՝ Մարգարի համաձայնությունը ստանալն էր, որից հետո սկսվել են նկարահանումները։ Նրա նկարահանած նախորդ ֆիլը նվիրված էր Վազգեն Սարգսյանին:
Մենք տեղեկացանք, որ նկարահանումները սկսելուց օրեր առաջ պաշտպանության նախարարությունն անակնկալ հրաժարվել է աջակցել ֆիլմի նկարահանմանը` պատճառաբանելով, որ պատերազմական տեսարաններ չպետք է նկարահանվեն, եւ ֆիլմի նկարահանող խումբը փաստի առաջ է կանգնել:
Նկարահանող խմբի անդամներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ԿԳՄՍ նախարարությունն ու Երեւանի քաղաքապետարանը ֆինանսավորել են ֆիլմի նկարահանումը, սակայն պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ եթե պատերազմական տեսարաններ են նկարահանվելու, ապա ոչ մի լումա չի տրամադրի, չնայած նախնական պայմանավորվածություն է եղել՝ աջակցելու:
***
«Մոնթե» ֆիլմի համար «Genetic Production» ընկերությունը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարությանը պատերազմական տեսարանների նկարահանմանն աջակցելու համար, ոչ թե ֆինանսավորման, հայտնել է «Մոնթե» ֆիլմի մեդիապատասխանատու Արմինե Բրսոյանը։
«Ֆիլմի մտահղացման հեղինակ եւ գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը տարածված տեսանյութում շեշտում է, որ չի եղել աջակցություն պատերազմական տեսարանների նկարահանման հարցում, իսկ նման տեսարաններում կարող են լինել կադրեր, որոնք ՊՆ-ն մասնագիտական հայացքով կարող է ուղղորդել և աջակցել։
Նշենք, որ յուրաքանչյուր պրոֆեսիոնալ նկարահանում պահանջում է մանրակրկիտ աշխատանք տվյալ ոլորտի ներկայացուցիչների հետ, որպեսզի պատերազմական կադրերը լինեն գրագետ և ճիշտ։ Ֆիլմին ցուցաբերված բոլոր մյուս աջակցությունները նկարահանման աշխատանքների շրջանակում են եղել, այլ ոչ ֆինանսական»։

Բաց մի թողեք
Օնլայն խաղերի, թղթախաղերի ու թմրանյութի օգտագործման դեպքեր կան բանակում
Սա նոնսենս է, աշխարհում չլսված բան, Նիկոլ Փաշինյանի նոու հաուն քաղաքագիտության մեջ
Նիկոլ Փաշինյանը որոշել է ոչնչացնել իր քաղաքական հակառակորդներին